ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել ցանկացած ուժի հետ, եթե չլինեն գաղափարական տարաձայնություններ, ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը կուսակցության ԳՄ նիստից հետո:
Պատրա՞ստ է ՀՀԿ-ն համագործակցել ՀՀԿ-ին սուր քննադատող Վահան Բաբայանի «Ռեֆորմիստներ» կուսակցության հետ հարցին Շարմազանովը պատասխանեց. «ՀՀԿ-ն անձերի դեմ չի պայքարում: Այն քաղաքական ուժերի հետ, որոնք ՀՀԿ-ի հետ միասին կքայլեն նույն ուղղությամբ ու որոշումներում ընդհանուր հայտարարի կգան, մենք պատրաստ ենք համագործակցել»:
Նա նաև տեղեկացրեց, որ Գյումրու քաղաքապետի թեկնածությունը սատարելու համար կազմված քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության հետ դաշինքի մոդելը «այդքանով չի սահմանափակվելու»: